Երեկ Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գեվորգյանը հյուպատոսության անձնակազմի հետ մեկտեղ Հայաստանի անկախության 24-ամյակի առթիվ այցելել է Հալեպի մանկատուն:
«Գանձասար»-ից տեղեկանում ենք, որ դեսպանը շնորհավորել է մանկատան սաներին ՀՀ անկախության տոնի և դպրոցների վերաբացման առթիվ, ինչպես նաև նա ՀՀ սփյուռքի նախարարի անձնական միջնորդությամբ փոխանցել է Ազգային բարերար Վարդան Սերմաքեշի նվիրատվությունը Հալեպի Ազգային պատսպարանին։