Ամերիկայի բնակչուհի, Toddlers & Tiaras շուի նախկին մասնակից Իզաբելա Բարեթը վեց տարեկան հասակում դարձել է միլիոնատեր, ինչպես նաև ստեղծել է իր սեփական բիզնեսը հեռուստատեսությունում աննախադեպ հաջողություններից հետո: Այս մասին նշում է Lifenews գործակալությունը:
Երիտասարդ ձեռնարկատերը փառքի իր առաջին մասնաբաժինը ստացել է այն բանից հետո, երբ նրա մայրը պնդել է այն բանի վրա, որ վերջինս մասնակցի ամենափոքրերի համար նախատեսված գեղեցկության մրցույթին: Շուրջ 50,000 դոլար օգտագործելով շորերի և դիմահարդարման վրա վերջինիս աղջիկը դարձավ հեռուստաընկերության աստղ:
Գլխապտույտ հաջողությունից հետո աղջիկը հայտարարել է սեփական կոսմետիկայի կազմակերպությունը ստեղծելու իր որոշման մասին:
Ես լիակատար երջանիկ եմ այսօր՝ լինելով միլիոնատեր:Ես սուպերաստղ եմ և ունեմ իմ սեփական զարդերի խանութը, որի մասին ուրիշները կարող են միայն երազել, բրիտանական պարբերականներին տրված հարցազրույցի ժամանակ նշել է շիկահերը:
Փոքրիկ գեղեցկուհին այնքան էվստահ իր նախագծերում, որ ոչ մեկի մեջ մրցակից չի տեսնում: Գեղեցկության մրցումների մասնակցուհին հատուկ համակրանք է տածում կոշիկների նկատմամբ և չի կարողանում անտարբեր մնալ նրանց նկատմամբ: Այժմ փոքրիկը ունի շուրջ 60 զույգ կոշիկ:
Այս փոքր տարիքում աղջիկը արդեն դարձել է դատական գործի անդամ: Մեկ տարի առաջ երեխայի մայրը 30,000,000 դոլարի հայց էր ներկայացրել երեք մեծ հրատարակչությունների նկատմամբ տեղադրել էին իր աղջկա տեսաերիզը, որտեղ վերջինս գիշերային ակումբներից մեկում երգում է սեկսուալ բաց բնույթի երգեր: