Շարունակելով վարունգի շուկայում տիրող քաոսային վիճակի թեման այսօր որոշեցի հասկանալ ինչ գնով է վաճառվում վարունգը Երեվանում ամեննաշատ առեւտրային շրջանառություն ունեցող (իմ պատկերացմամբ) «Երավան սիթի» սուպերմարկետային ցանցում: ՇՈԿ. Այս բառով միայն կարելի է նկարագրել այն ինչը տեսա ու հասցրեցի անգամ լուսանկարել: Արմավիրի մարզի Սամաղար, Հայթաղ, Հովտամեջ, Ծաղկալանջ (այսքանը հաստատ գիտեմ) գյուղերում խառը վարունգը 30 դրամով իրացնել չեն կարողանում ու ամեն օր տոննաներով վարունգ են թափում, իսկ «Երեվան սիթի» սուպերմարկետում մեծ (ոչ պահածոյացման համար նախատեսված չափը) վարունգն արժի 95 դրամ, իսկ պահածոյացման համար նախատեսվածը. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 420 դրամ: Հիմա մի պարզ հարց` դժվար է?? Գյուղատնտեսության նախարարության համար Սամվել Ալեքսանյանին խնդրել, հորդորել, հուշել ու բացատրել, որ ավելի շահավետ կլինի իր սուպերմարկետների ցանցում իրացվող վարունգը գնի վերոնշյալ գյուղերից, իսկ եթե հենց նշված գյուղերից է գնում ուրեմն 1-ին 10 (մեղմ ասած) մտնում է մեջը:
Եթե ոչ` ուրեմն գյուղում շրջանառվող վարկածների մի մասը կարելի է հաստատված համարել առ այն, որ մի քանի օլիգարխներ հարյուրավոր հեկտարներով վարունգ են դրել ու քանի որ այս տարի վարունգի շուկան խիարային վիճակում է հայտնվել, այդ օլիգարխների վարունգը «Սիթին» ախպերականով թանկ գնով առնում է, ավելի թանկով վաճառում: Կամ էլ կա ավելի «տրամաբանական» պատճառ, թե ինչու է «Սիթի»-ում վարունգը ոսկուց թանկ` երևի Մոզամբիկից են ներկրել: Հարգելի «Երեվան սիթի», եթե Մոզամբիկի հետ պայմանագիր ունեք կապած տեղեկացնեմ, որ իրենց հետ գործակցելը շահութաբեր չի: Էջմիածնին կպած մի քանի գյուղերում շատ լավ որակի վարունգ են աճեցրել ու կարելի է հենց դա վաճառել սուպերմարկետային ցանցում: Վստահ եղեք, որ եթե այդ վարունգը մթերեք համ ձեր գնորդները գոհ կլինեն, համ գյուղացիները: Կարծում եմ դեմ չեք, որ Ձեզ շատ մատչելի գնով մեծաքանակ վարունգ առաջարկեն` մեծը 20 դրամով, մանրը` 80-ից 100: ՀԳ «Սիթի»-ում 420 դրամով վաճառվող վարունգը մոտ 8-ից 10 սմ-ոց է, նշածս գյուղերում խնդրում են, որ այդ չափի վարունգը 100 դրամով գնող լինի` տեղից: Կարծում եմ մեկին - մեկ շահույթ ստանալուն «Սիթին» դեմ չի լինի` 20-դրամով առեք մեծ վարունգը վաճառեք 40-ով, 100-ով գնեք մարինադի համար նախատեսված չափը (մինչև 10 սմ) վաճառեք 200-ով: Թե չէ 420` հո թալան չի «Սիթի» ջան:
Կարեն Խաչատրյան-Facebook