Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին, սեպտեմբերի 21-ին, հարցազրույց տալով թուրքական հեռուստաընկերություններից մեկին, իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի վերջին քայլերի վերաբերյալ:
Մասանավորապես նա ասել է , որ Ռուսասատնաի ռազմական աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին «շատ վտանգավոր է» և , որ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար մտահոգիչ դինամիկա է նկատվում: Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա այցի շրջանականներում Էրդողանը կհանդիպի Պուտինին և կհայտնի իր մտահոգությունը այս հարցի վերաբերյալ:
Ըստ Դավութօղլուի, Ռուսաստանը 28 մարտական ինքնաթիռ է տեղակայել Սիրիայի ռազմաբազաներում՝ 12 միավոր SU-24 , 12 միավոր SU-25 գրոհային ինքնաթիռներ և 4 կործանիչներ:
Կիլիկիա Հայաստան` facebook