«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հակասությունների մասին լուրերը հին են, սակայն ասում են, որ 2016-ի բյուջեի ձևավորման հետ կապված՝ դրանք ավելի են խորացել:

Ըստ կառավարության մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է ֆինանսների նախարարի պաշտոնում այլ անձի, ինչպես նախկինում էին պնդում՝ ոչ թե Պավլիկ Սաֆարյանին, այլ Վաչե Գաբրիելյանին նշանակելու համար: Ընդ որում` հարկային և մաքսային կառույցները ֆինանսների նախարարության «տակից» հանելու պայմանով:

Նախագահականում առայժմ ընդդիմանում են, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ընկրկում: Ի դեպ, ասում են, Սերժ Սարգսյանը սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման այս օրերին հրահանգել է` որևէ պաշտոնյա որևէ պաշտոնյայի դեմ լրատվամիջոցներով «բոչկա չգլորի»: Վարչապետ-ֆինանսների նախարար հրապարակային բարեկամական ռևերանսները հենց այդ կոնտեքստում են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: