Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելության ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է համացանցում: «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի 10-րդ սեզոնի առաձին մի քանի սերիան նվիրված կլինեն Հայաստանին և այստեղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցելությանը: 

Տեսանյութում Քիմն ու Քույրը բազմիցս նշում են որ Հայաստանում լինելն իրենց մանկության երազանքն է եղել, և որ իրենց հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, միշտ պատմել է իր հայրենիքի, մշակույթի, ցեղասպանության մասին: Քիմը նշել է, որ հոր համար դա շատ կարևոր էր և վերջապես նրանք ունեն հնարավորություն ի կատար ածելու իրենց և իրենց հոր երազանքը: