80 տարեկան Փրահլադ Ջանին 2003 թվականին դարձավ հայտնի ամբողջ աշխարհի բժիշկների հետազոտությունից հետո: Փրահլադը հավաստիացնում է գիտնականներին, որ արդեն 11 տարի ոչինչ ոչ խմում է և ոչ էլ ուտում:

Փրահլադ Ջանին ասկետ է, ճգնավոր և յոգ: Նա ապրում է քարանձավում և հրաժարվել է ամեն տեսակի երկնային բարիքներից: Նա շփվում է գիտնականների հետ, համբերատար ենթարկվում բոլոր անհրաժեշտ անալիզներին, հետազոտություններին և բժշկական գործողություններին:

2003 թվականին զարմանալի ծերունին հիվանդանոցում անցակցրեց ամսվա մեկ երրորդ հատվածը, սակայն ապարդյուն. բժիշկներն այդպես էլ չկարողացան պարզել յոգի գերբնական կարողությունների գաղտնիքը:

Բացի այն, որ ճգնավորը ոչ ուտւմ և ոչ խմում է, նա նաև չի հոգում իր բնական կարիքները: Վերջին անգամ նա զուգարան այցելել է 1940 թվականին, որից հետո նա անգամ կարիք չունի դրա համար: Այս մասին նշում է  Postfander.ru կայքը: