Լավ, բերեք մի երկու բան էլ ես ասեմ վաստակավոր արտիստտ Արմենչիկի ու առհասարակ՝ Հայաստանում առկա մշակութային ոլորտի մասին:
Որքանով որ ես եմ հասկանում, վաստակավոր, կամ էլ ժողովրդական կոչում տալուց՝ գնահատման կրիտերիաներից մեկը պետք է լինի նաև տվյալ արիսի ժողովրդականության աստիճանը: Ինքս Արմենչիկ չեմ լսում, ոնց որ չեմ լսում նաև հայկական արդի շոու բիզնեսի 99 տոկոսը, բայց ծուռը նստենք՝ դուզը խոսանք. Արմենչիկը ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչներից է: Ի վերջո, մարդու տղեն կարողանում է Մեդիսոն Սքուեյր Գարդենը ֆուլ լցնել հանդիսատեսով:
Էս պարագայում, արդեն երկրորդական պլան է մղղվում, թե որքանով է նրա երգարվեստը համապատասխանում անձամբ ձեր ճաշակին: Իմ ճաշակին որ չի համապատասխանում, բայց ես տեսնում եմ, որ հայության մեծ մասին ինքը դզում ա: Ուրեմն կարծում եմ պետք է հարգել այդ գործոնը ևս՝ առնվազն որպես գնահատման կրիտերի:
Ի վերջո, Սովետն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, ուներ հոր մշակույթ, որի արգասիքներն էին այդ թվում այնպիսի հայ հանճարեր, ինչպես Բաբաջանյանն ու Խաչատրյանը, Ֆրունզիկն ու Խորիկը և այլ մեծանուն մշակութային գործիչներ: Սակայն դա չէր նշանակում, որ վաստակավոր արտիստի կոչում չէին կարող ստանալ ասենք ադրբեջանական, կամ էլ միջինասիական երգիչ-երգչուհիներ, ովքեր մուղամ էին երգում ու արժանանում էին:
Հիմա ինչի՞ են այնպիսի ղալմաղալ դրել, ասես ինչ որ աննապադեպ բան է եղել: Անձամբ իմ հոգու մշակութային նուրբ թելերը չեն թրթռում նրանից, որ Արմենչիկը ստացել է վաստակավոր արտիստի կոչում: Փոխարենը, կարող եմ ասել, թե ինչից են թրթռում իմ հոգու մշակությաին նուրբ թելերը: Ավելիի ճիշտ, բերեք էսպես ձևակերպեմ. քանի դեռ մեր երկրում մշակոթւային գերատեսչությունը ղեկավարում է Հասմիիկ Պողոսյանի կողմից ու դա չի առաջաացնում նույնքան բուռն բացասական արձագանք, որքան Արմենչիկի՝ վաստակավոր արտիստ կոչում ստանալը, դուք իրավունք չունեք բողոքելու, որովհետև իրական մշակութային մղձավանջը Հասմիկ Քյաբաբասերին մշակութամոր ամպլուայում տեսնելն է, քան Արմենչիկին՝ վաստակավոր արտիստի:
Կոստանդին Տեր- Նակալյան