Սեռական կյաքն ունի իր բազմաթիվ հարցերն ու պատասխանները։ Երբեք պետք չէ խուսափել և անտեղյակ լինել։

Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնում։

Որքան սեքսը լավն է՝ այդքան կինն ավելի արագ ու ուժգին է սիրահարվում և այնքան դժվար է նրա համար տղամարդուց հրաժարվելը, նույնիսկ եթե նա ամենևին էլ չի համապատասխանում կյանքի ուղեկցի դերին,- հայտնում է Kiss.am-ը:

Իսկ տղամարդի՞կ: Նրանց համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է. սեքսից հետո նրանց հորմոնները ոչ թե ամրապնդում են կապը կնոջ հետ, այլ ընդամենն ազդարարում բավականության մասին: «Դու քեզ լավ էիր զգում»,- ասում են տղամարդու հորմոնները:Օրգազմից հետո տղամարդուն ղեկավարում է դոպամինը, - բացատրում է բժիշկ Գոշը,- բավականության հորմոնը: Եվ տղամարդը կարող է պարզապես կախման մեջ ընկնել այդ զգացողությունից, ավելի ու ավելի զգալով դրա պահանջը:Որքան մեծանում ենք` այնքան սեքսի կարիք շատ ենք ունենում: Համբույրների շնորհիվ սեքսն ավելի հաճելի է դառնումՄեր շուրթերի վրա հարյուր անգամ ավելի շատ նյարդային վերջույթներ կան, քան մատների բարձիկների:

Հենց այդ պատճառով էլ համբույրները թուլացնում են, ուղեղի մեջ գործի դնում մեխանիզմ, որը լավացնում է տրամադրությունը և տրամադրում սեքսի` մարդուն դարձնելով ավելի զգայուն:Եվ այսպես՝ արդեն պարզեցինք, որ սեքսն անփոխարինելի է: Բացի հիշողությունը, ընկալունակությունը լավացնելուց, մեզ ավելի ուշադիր, զգայուն և երջանիկ դարձնելուց՝ այն նաև բնական ցավազրկողի դեր է կատարում, կանխարգելում ծերունական տկարամտությունը, երաշխավորում ամուր հարաբերությունները: Այնպես որ եթե ընկճված եք, ցրված ու հոգնած, մի կարծեք, թե «հիմա սեքսի ժամանակը չէ»: Հենց ճիշտ ժամանակն է, որ կա:

Չմոռանանք նշել նաև, որ սեքսը հրաշալի միջոց է անքնության դեմ:
Տղամարդու համար օրգազմն իր ներգործությամբ համազոր է 2-3 մգ վալիումի (հանգստացնող և քնաբեր միջոց),- ասում է բժիշկ Գոշը:Այնպես որ, սիրելի կանայք, մի վիրավորվեք տղամարդկանցից, երբ նրանք սեքսից հետո քնով են անցնում: Դա նրանց ֆիզիոլոգիական պահանջն է: Եվ հավանաբար նրանք քնով են անցնում շատ երջանիկ: