Այսօր Վլադիմիր Պուտինը բացեց Եվրոպայում ամենամեծ մզկիթը, որը գտնվում է Մոսկվայում: Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ղազախստանի նախագան Նուրսուլթան Նազարբաևը, պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական երկրների դեսպաններ:
Այս մղկիթը հնարավորություն կտա 10 000 մուսուլմանի միաժամանակ նամազ անել: