«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթևեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետև պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ: Երկար ժամանակ պատգամավորը ո՛չ խորհրդարան էր գնում և ո՛չ էլ հանրային վայրերում էր հայտնվում:
Լուրեր տարածվեցին, որ պատգամավորին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և «դաստիարակչական ապտակ» հասցրել նրան: Արդյունքում, կարելի է ասել, որ Հրանտ Դավթյանը հետևել է Վլադիմիր Գասպարյանի կոչին և կարծես թե «սթափվել» է: Համենայնդեպս, երեկ նա «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե ինքը ոստիկաններին չի հայհոյել, սուտ է, բամբասանք է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: