Ֆրանսիական Paris Saint-Germain ֆոևտբոլային ակումբի կիսապաշտպան Դևիդ Բեկհեմը իր աշխատավարձի մի մասը փոխանցել է Փարիզի մանկական հիվանդանոցի հաշվահամարին: Այս մասին նշում է Ria Novesti գործակալությունը՝ հղում կատարելով L'Equipe­ին:
Բեքհեմը, որը հայտնի է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», Մադրիդյան «Ռեալի» և իտալական «Միլանի» ակումբներում խաղերի շնորհիվ ֆրանսիական Paris Saint-Germain ակումբի հետ ստորագրել է պայմանագրի մինչ այս տարվա ավարտը: Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո 37 ամյա անգլիացին հայտարարել է, որ ամբողջ աշխատավարձը նա օգտագործելու է բարեգործական նպատակներով: 
Հիվանդանոցը կրում է «Նեկեր­ Անֆան» անվանումը և մասնագիտանում է ծանր մանկական հիվանդությունների և ախտաֆիզիոլագիայի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ դրամային միջոցներ են փոխանցվելու նաև մեկ այլ կազմակերպության, որի անունը չի հրապարակվում: 
Ֆրանսիական ԶԼՄների տվյալներով բարեգործությունների ընդհանուր թիվը կազմելու է 500 հազար եվրո: