ՇՈՒՇԱՆԻԿ ԱԼԲԵՐՏՈՎՆԱյի ընտրովի ուշադրությունը: Երեկ Արտավազդ Ամիրյանը հայր է դարձել: Ուռաա, շնորհավորում ենք նրան, առողջ բալիկ մեծանա...
Արտավազդը, երևի ակամայից, կամ լավ էլ կամավոր, անխնա գովաբանել է Մերիի ու իր երեխայի մահվան գլխավոր մեղավոր (համենայն դեպս իմ համար) բժշկուհուն:
Ընդհանրապես չկասկածելով Արտավազդի խոսքերի վրա՝ ուզում եմ ասեմ, որ պարզվումա, եթե Մերին էլ մի աստղ լիներ, կամ լավ ազգանուն ունենար հիմա ինքն էլ կլիներ առողջ ու իրա երեխայի հայրն էլ շնորհակալություն կհայտներ: Այսինքն, ոնց հասկանում եմ, Շուշանիկի մոտ գնալուց առաջ պետք է մտածել, որ ծանոթ գտնել, որպեսզի ինքը լինի ուշադիր ու բարով խերով քո երեխան ծնվի...
Ես գիտեմ, որ ՀՀ-ում ծանոթով ավելի լավա գործերդ առաջ գնում, բայց վապշե չէի պատկերացնում, որ եթե ծանոթ չունես պիտի քո հանդեպ անուշադիր լինեն, որն էլ հանգեցնի մահվան...
Հարգելի Արտավազդ ջան, մեկի գովալուց առաջ մի մոռացի նաև նշես, որ էտ ծյոծի անուշադրության պատճառով ա, որ մայրա մահացել ու փոքրիկ երեխա ու ես չեմ իմանում՝ ինչ ես մտածել, որ էտ կնգան հոգաչափ գովացել ես, բայց դու գոնե պատկերացնում ես Մերիի ընտանիքի անդամները քո ստատուսը կարդալուց քեզ ինչեր են ասել՞՞՞ գոնե պատկերացնում ես ինչքան ես նրանց ցավացրել՞՞՞ չէէէ, դժվար պատկերացնես, քանի որ սաղ հայերի նման բոլորդ մտածում եք, որ ձեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
Հ.Գ. Ու մի հարցա ինձ հետաքրքրում՝ գլխավոր մեղավորը ինչիա դեռ աշխատում, ինչի տենց էլ էտ գործը չբացահայտվեց, երբա քննչական մարմինը ու առողջապահության նախարարությունը որոշելու մեղավորներին պատժել, որպեսզի էլ մահեր չլինի...
Երևի սպասում են մի երկուսն էլ մեռնեն, որ իրան Բեթմենի նման գան ու «աշխարհը փրկեն»:
Անկախ Հայաստան
Հիշեցնենք, որ հաղորդավար Արտավազդ Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով Շուշանիկ Ալբերտովնային։