Մինչ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի՝ Բաքվում հայտնվելու վտանգի մասին, այն կարծես, թե արդեն սկսել է նաև իր բացահայտ գործունեությունը Ադրբեջանական Հանրապետության տարածքում:
Համենայն դեպս, այդ մասին է վկայում ֆեյսբուքյան տիրույթում գործող «Առան ալ-Իսլամիյյա» («Իսլամական Առան») կազմակերպության էջը, որի տարածած նյութերի համաձայն, իրեն կառույցի էմիր հռչակած ոմն Աբու Մուհամմադ ալ-Ազերի հավատարմության երդում է տվել «Իսլամական պետության» առաջնորդին:
Դատելով կազմակերպության անվանումից և դրա կողմից տարածված հայտարարություններից՝ վերջինս Ադրբեջանի ներկայիս տարածքը կոչում է միջնադարյան մահմեդական աղբյուրներում վկայված Առան ձևով և այն դիտարկում որպես «խալիֆայության» մաս:
Նկարում՝ «Առան ալ-Իսլամիյյա» կառույցի ֆեյսբուքյան էջը: