Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրականում լարվածություն է զգացվում: Այս մասին, սեպտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ներկայումս խուճապ է, շատ գյուղեր գրեթե դատարկվել են:
Նա մասնավորապես ասաց. «Վերջերս լարվածությունն աճել է կապված սահմանամերձ գյուղերում խաղողի բերքահավաքի հետ: Սակայն Հայաստանի սահմանամերձ գյուղերում խուճապ չկա»:
Գագիկ Մելիքյանը նաև ասաց, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Նա հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն իսկապես կկայանա: