2015 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) հերթական 8-րդ նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ ՀԱՊԿ ԱԻՀԽ ստեղծվել է 2007թ-ին և բավական ակտիվ գործունեություն է իրականացրել:
Խորհուրդը կազմված է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով գերատեսչությունների ղեկավարներից: