Ինչպես հայտնել ենք, այսօր Մեքքայի մոտակայքում ուղտավորների մեջ առաջացած հրմշտոցի արդյունքում զոհվել էր 300-ից ավելի մարդ: Այժմ, ըստ BBC-ի, զոհերի թիվը հասել է 717-ի:
Հաղորդվում է նաև, որ վնասվածք են ստացել 863 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Մինայում, որտեղ ուղտավորները անց էին կացնում «Հաջ»-ի վերջին արարողությունները:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:
Նշենք, որ «Հաջ»-ին մասնակցում են ավելի քան մեկ միլիոն մարդ: Վերջին օրը ուղտավորները գնում են Մինա, որտեղ քարերով հարվածում են սյան, որը խորհրդանշում է սատանային: