Ինչպես արդեն նշել ենք` այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Տավուշի մարզում Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի զենքերով ռմբակոծել է սահմանամերձ գյուղերը:
YerevanNews.am-ի տեղեկություններով քիչ առաջ շարունակվող ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ՀՀ քաղաքացի:
Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում ևս զոհ կա, իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Ս. Ռ-ն և 90-ամյա Շ. Ա-ն: