«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նախագահականի նստավայրը, պարզվում է, կրծողների դեմ պայքար է ծավալել: Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ:
Ըստ այդմ, նշված ընկերությունը պետք է վնասազերծի նախագահականի կրծողներին և միջատներին ու մնացած վնասատուներին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: