Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:
ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երեւանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգեւատրել է «Երեւանի զինանշան» հուշամեդալով: