Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքում է տեղեկություններն այն մասին, որ հայկական Զինված Ուժերը ոչնչացրել են հակառակորդի մարտական հենակետը, ինչպես նաև վնասազերծել են հինգ ասկյարի:
Նշենք, որ երեկ լարված էր իրավիճակը ՀՀ-Ադրբեջան շփման գծում: Հակառակորդը գնդակոծում էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև խաղաղ գյուղերը, ինչի արդյունքում ունեցանք նաև 3 զոհ:
Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է մեղադրել հայկական կողմին իրավիճակը սրելու մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նախօրեին ադրբեջանական գյուղերի գնդակոծման արդյունքում ծանր վնասվածք է ստացել Ղազախի շրջանի մեկ բնակիչ: