Ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հողը հայերի հողն է: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, բուլղարացի քաղաքական գործիչ Անգել Ջամբազկին՝ խոսելով ՀՀ-Ադրբեջան շփման գծում վերջին ագրեսիայի մասին:
«Սա ահաբեկչական գործողություն է: Եվրոպայի տեսանկյունից սա լրիվ անընդունելի է: Ես ուզում եմ, որ եվրոպական կառույցները խստորեն մոտենան` մարդու իրավունքների պաշտպանության և հայկական անկախությանն ու ժողովրդավարությանը աջակցելու գործում»,- ասել է նա:
Նա նշել է, որ աջակցում է Հայաստանին, քանի որ վաղեմի կապեր կան երկու ժողովուրդների` Բուլղարիայի և Հայաստանի միջև:
Նա տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի նկատմամբ: