Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.00-ին Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայրում են ՄՃԿԿ ՕԽ-ն, ՀՋՋ-ի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:

Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ: Ժամը 21.40-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ առավոտյան վերսկսվելու նպատակով:

Փրկարարներն ափամերձ տարածքում իրականացնում են հերթապահություն:

Լուսանկարները՝ shamshyan. com-ի