Երեկ Արցախում տեղի ունեցած «արյունալի մարտերի» մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նրանք հաղորդում են գրանցված ադրբեջանցի 1 զոհի մասին։

Զոհվել է շարքային Էլշին Մամեդովը։ Հաղորվում է նաև 3 վիրավորի մասին։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):