Աշխարհում տիրող այս թոհ ու բոհին միացել է ևե մեկ դեպք։ Սեպտեմբերի 17-ին Ուկրաինայի տարածքում կանխվել է Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի և նրա ուկրաինացի գործընկեր Արսենի Յացենյուկի դեմ մահափորձը, փոխանցում է «Радио Польша»-ն։
Ուկրաինայի վարչապետի անվտանգության ծառայությունն ավտոշարասյան ուղղությամբ կրակելու համար պատրաստ զենք է հայտնաբերել ճանապարհին, որտեղով անցել են Կոպաչն ու Յացենյուկը:
Ճանապարհին, որտեղով պետք է անցներ Լեհաստանի և Ուկրաինայի կառավարությունների ղեկավարների երթուղին, հայտնաբերվել է РПГ-26 նռնականետ։