Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Օրերս նաև սրվել է իրավիճակը շփման գշում, ինչի արդյունքում զոհվեցին խաղաղ բնակիչներ ու զինծառայողներ:
Այն մասին, թե արդյոք ԵԱՀԿ ազդեցություն ունի ազդեցություն իրավիճակի վրա և որքանով կարող է վերահսկել, YerevanNews.am-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
- Անպայման... ԵԱՀԿ-ն թույլ չի տալիս, որ հակամարտությունը շատ ավելի մեծ, լայնամաստաբ պատերազմի գնա, բայց մենք արդեն պատերազմական իրավիճակում ենք և այդ իմաստով, քչից-շատից օգտակար է, բայց սա երկրորդ երեսն ունի. այդ համանախագահները կոնֆլիկտը արտաքին տեսքից կառավարում են: Այսինքն, մենք ընկել ենք մի հոսանքի մեջ, որն իրենց ճանապարհ է ցույց տալիս: Եթե համանախագահները ապագաղութացվող պետության, որը Արցախի Հանրապետությունն է, և գաղութարար, պանթուրքիզմով վարակված, հոգեկան հիվանդությամբ տառապող ժողովրդով պետության միջև հավասարության նշան են դնում, նշանակում է, այս կամ այն կերպ, խրախուսում են ագրեսորին:
Սա Մյունխենյան գործարքի նման է. հավաքվեցին Մյունխենում և Հիտլերին ասացին՝ «էլ ինչ ես ուզում». նրան նախապատրաստեցին համաշխարհային պատերազմին: Մինսկի համանախագահներն էլ են դա անում, եթե ազգային ազատագրական կռիվ մղող պետությանը չեն օժանդակում: Այժմ մեր խնդիրը ո՞րն է...մենք պետք է տնտեսապես, գիտության և մշակույթի մեջ պատրաստվենք պատերազմի: Ինքնին պատերազմի մեջ ենք: Սա կարող ենք անվանել 20-ամյա պատերազմ, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողություններին պետք է պատրաստվենք: Այն ժամանակ դաշնակիցները կգան, կլցվեն և մեր ձեռքը կհամբուրեն, որպես հաղթողի: Հաղթողին չեն դատում, իմացե՛ք: Տաֆտալոգիա է թվում, բայց իրականություն է:
Բոլորը խաղաղություն են փնտրում, բայց խաղաղություն չի լինելու, ես ասում եմ: Երկրորդը՝ պետությունը կարգի բերեք, մեր միակ ուժը մեր սեփական պետությունն է, իր պոտենցիալով, և մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Մի երկու տարում հարցը կլուծենք: ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, այլ եվրոկառույցները եվրոպական նշանակություն ունեն: Յուրաքանչյուրը հակամարտության մեջ լուծում է իր հարցը: