Գագիկ Ծառուկյանը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։
ԲՀԿ նախկին առաջնորդն ու ԱԺ գործարար պատգամավորը, սակայն, չէր մասնակցում պարգևատրման արարողությանը:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել՝ շնորհակալագրերի: