Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։
Նշենք, որ այսօր պարգևատրվել էին նաև հայտնի գործարարներ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը:
Սամվել Ալեքսանյանին շքանշանը շնորհվել է ՀՀ Նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին: