Ռուբեն Վարդանյանի համակարգերը, որը մինչ 2012 թվականը հսկում էր «Тройка Диалог» ներդրումային կազմակերպությունը, վաճառել է АвтоВАЗ-ի բաժնետոմսերի 20,53 %-ը, որով ամբողջովին դուրս է եկել ակտիվներից: Այս մասին գրում է Ведомости պարբերականը` հղում կատարելով АвтоВАЗ-ի ներկայացուցիչներին: Պայմանագրի գինը դեռևս հայտնի չէ:

Բաժնետոմսերը գնել է հոլանդական Alliance Rostec Auto հոլանդական կազմակերպությունը: Ապրիլի 15-ին АвтоВАЗ հայտնել էր, որ հենց այս կազմակերպությունն է ստացել իր բաժնետոմսերի 81,45 %-ը: Գործարքը տեղի է ունեցել АвтоВАЗ-ի բաժնետոմսերի հսկողությունը Renault-Nissan-ին փոխանցելու համաձայանության շրջանակներում: Նախապես լուրեր կային, որ վերջինս մինչև 2014 թվականը ծախսելու է 23 մլրդ ռուբլի Վարդանյանի բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

Մինչ 2012 թվականը АвтоВАЗ-ի բաժնետոմսերի 20 %-ը պատկանում էր ոչ թե Ռուբեն Վարդանյանին, այլ նրա Тройка Диалог կազմակերպությանը: Այդ կազմակերպությունը անցյալ տարի գնել էր  Сбербанк –ը: Գործարքի շրջանակներում Վարդանյանը գնել է АвтоВАЗ-ի բաժնետոմսերը: