Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն սեպտեմբերի 27-ին ներկա են գտնվել Վարագա Ս. Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: