Սեպտեմբերի 28-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը:
Սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են:
Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի, որն ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը:


