ԼՂ-ի հարցի շուրջ Ադրբեջանի վերջին քայլերը, կապված ՀՀ-ի/ԼՂՀ-ի հետ շփման գծում իրավիճակի ռազմական սրման հետ, գործնականում ոչ միայն Բաքվի «բանակցային» խուսանավման միջակայքն են նեղացնում, այլև նրա քաղաքականությունը հանգեցնում փակուղու: Այս կերպ մեկուսանալով՝ Բաքուն դառնում է ավելի մարգինալ, ուստի բոլորի համար ավելի անկանխատեսելի: Նրա վարքը դառնում է ավելի վտանգավոր, հատկապես եվրոպական վերջին արձագանքների ներքո:
Վերջին դեպքերը և դրանց վերաբերյալ ՀՀ-ի Նախագահի հայտարարությունը, ՀՀ ՊՆ հաղորդագրությունները, թե հետայսու ՝որպես պատժիչ քայլեր կիրառվելու են մեծ տրամաչափի հրթիռային համակարգեր, փաստում են, որ Բաքվի արկածախնդրությունը Երևանի համար չի դիտվում որպես «դիրքային խաղ»: Հայաստանը իր տրամադրության տակ ունի տարաբնույթ զինատեսակներ, որոնցով կարող է խաղաղություն պարտադրել հարևանին: Դրա արդյունքում վերջինս կունա և ունենում է անհամեմատելի շատ զոհեր: Հարևանը դա գիտի և լավ հասկանում է: Բաքուն ինքն էլ զենքի պակաս չունի: Սակայն հավանաբար զենքի կիրառման հմտությունների, փորձառության, զինվորների մոտիվացվածության և հատկապես հնարավոր լայնամասշտաբ պատերազմում երաշխավորված հաղթանակի վերաբերյալ վստահության բացակայությունը ստիպում են նրան նման սահմանային ջղաձգումների գնալ: Եթե խորապես համոզված լիներ իր հաղթանակի մեջ, օր առաջ կսկսեր ռազմական լայնամասշտաբ գործողությունները:
Այսօր մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը, ուստի նաև որոշակիորեն ավելացնելով ռմբահարման խոցելիության մասշտաբը՝ Բաքուն ի՞նչ առարկայական ձեռքբերում է ունենում... Թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ ներհասարակական մակարդակում կարծես ոչ մի էական ձեռքբերում չկա: Ռազմական ոլորտում իրավիճակը քիչ այլ է: Որպես նման քայլի պատասխան, չնայած տեղեկատվության փակ բնույթին՝ հնարավոր է լինում պարզել, որ պատժիչ գործողության արդյունքում Ադրբեջանը ունեցել է մեծ քանակի զոհեր, կորցրել է դիրքեր, սահմանային բնակչությունը սկսել է լքել իր գյուղերը, երկրում իշխանության նկատմամբ դժգոհությունները էականորեն ավելացել են:
Սրելով իրավիճակը և ստանալով հայկական կողմի անհամաչափ քաղաքական և ռազմական բնույթի պատասխանները՝ Ադրբեջանը հայտնվել է իր սեփական լարած ծուղակում, որտեղից կա երկու ելք՝ կամ վերադառնալ իր կողմից մերժված բանակցային ֆորմատ, որտեղ դու ունես քեզ համար արդեն լիովին ոչ շահեկան վիճակ, կամ՝ գնալ պատերազմի ճանապարհով որին դու իրականում պատրաստ չես: ԼՂ-ի հարցի շուրջ Ադրբեջանի վերջին քայլերը, կապված ՀՀ-ի/ԼՂՀ-ի հետ շփման գծում իրավիճակի ռազմական սրման հետ, գործնականում ոչ միայն Բաքվի «բանակցային» խուսանավման միջակայքն են նեղացնում, այլև նրա քաղաքականությունը հանգեցնում փակուղու: Այս կերպ մեկուսանալով՝ Բաքուն դառնում է ավելի մարգինալ, ուստի բոլորի համար ավելի անկանխատեսելի: Նրա վարքը դառնում է ավելի վտանգավոր, հատկապես եվրոպական վերջին արձագանքների ներքո:
Վերջին դեպքերը և դրանց վերաբերյալ ՀՀ-ի Նախագահի հայտարարությունը, ՀՀ ՊՆ հաղորդագրությունները, թե հետայսու ՝որպես պատժիչ քայլեր կիրառվելու են մեծ տրամաչափի հրթիռային համակարգեր, փաստում են, որ Բաքվի արկածախնդրությունը Երևանի համար չի դիտվում որպես «դիրքային խաղ»: Հայաստանը իր տրամադրության տակ ունի տարաբնույթ զինատեսակներ, որոնցով կարող է խաղաղություն պարտադրել հարևանին: Դրա արդյունքում վերջինս կունա և ունենում է անհամեմատելի շատ զոհեր: Հարևանը դա գիտի և լավ հասկանում է: Բաքուն ինքն էլ զենքի պակաս չունի: Սակայն հավանաբար զենքի կիրառման հմտությունների, փորձառության, զինվորների մոտիվացվածության և հատկապես հնարավոր լայնամասշտաբ պատերազմում երաշխավորված հաղթանակի վերաբերյալ վստահության բացակայությունը ստիպում են նրան նման սահմանային ջղաձգումների գնալ: Եթե խորապես համոզված լիներ իր հաղթանակի մեջ, օր առաջ կսկսեր ռազմական լայնամասշտաբ գործողությունները:
Այսօր մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը, ուստի նաև որոշակիորեն ավելացնելով ռմբահարման խոցելիության մասշտաբը՝ Բաքուն ի՞նչ առարկայական ձեռքբերում է ունենում... Թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ ներհասարակական մակարդակում կարծես ոչ մի էական ձեռքբերում չկա: Ռազմական ոլորտում իրավիճակը քիչ այլ է: Որպես նման քայլի պատասխան, չնայած տեղեկատվության փակ բնույթին՝ հնարավոր է լինում պարզել, որ պատժիչ գործողության արդյունքում Ադրբեջանը ունեցել է մեծ քանակի զոհեր, կորցրել է դիրքեր, սահմանային բնակչությունը սկսել է լքել իր գյուղերը, երկրում իշխանության նկատմամբ դժգոհությունները էականորեն ավելացել են:
Սրելով իրավիճակը և ստանալով հայկական կողմի անհամաչափ քաղաքական և ռազմական բնույթի պատասխանները՝ Ադրբեջանը հայտնվել է իր սեփական լարած ծուղակում, որտեղից կա երկու ելք՝ կամ վերադառնալ իր կողմից մերժված բանակցային ֆորմատ, որտեղ դու ունես քեզ համար արդեն լիովին ոչ շահեկան վիճակ, կամ՝ գնալ պատերազմի ճանապարհով որին դու իրականում պատրաստ չես:
Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք