Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել է Հարավ-հարավ մրցանակ: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից։ Ադրբեջանի ղեկավարը պարգևատրվել է բնակչության սոցիալական ապահովման բարելավման համար քաղաքական կամք դրսևորելու: Այդ թեմայով պետական ծրագրեր անցկացնելու, անգրագիտության և աղքատության մակարդակը նվազագույնի հասցնելու համար:
Այս մրցանակը Իլհամ Ալիևի անունից ընդունել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
Նշենք, որ տվյալ մրցանակը հիմնադրվել է ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը և ՄԱԿ-ի այլ հիմնադրամ-անդամներ։