Շարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը։ Այս անգամ հասցեատերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։
Հարգելի պարոն Մարգարյան,
Հաշվի առնելով սահմանամեձ շրջաններում ստեղծված իրավիճակը, խնդրում եմ Ձեզ այս տարի Էրեբունի-Երևան տոնակատարությունները չնշել և այդ միջոցառումների ողջ բյուջեն ուղղել հրետակոծություններից տուժած մեր գյուղերին և հայրենակիցներին։։
Չեմ կարծում, որ որևէ երևանցի, այդ թվում նաև փոքրիկ երևանցիները, որոնց համար այդմիջոցառումները իրոք մեծ տոն է, կնեղանան կամ կվիրավորվեն Ձեզանից։
Հավատացեք Ձեր այդ քայլը կոգևորի և երևանցիներին, և բոլոր հայաստանցիներին։
Կարեն Քոչարյան