Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով տեղի ունեցավ Արցախում զոհված 20-ամյա Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի հրաժեշտի արարողությունը:

Նշենք, որ Ռոբերտը այն 4 զինվորներից մեկն էր, ով սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով բեկորային մահացու վիրավորում էր ստացել: