Մոսկվան դեռևս չի պլանավորում օգտագործել իր զորքերը Սիրիայում տեղի ունեցող գործողություններին մասնակցոլու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական գործողությայն Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ մենք այսպիսի բան չենք պլանավորում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Այնուամենայնիվ, նա հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել Բաշար Ասադի կառավարությանը՝ հայտարարելով, որ Սիրիայում այժմ գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ բանակ: