Կայքերից մեկը տեղեկացնում է, որ արգենտինացի իրավաբան Մատիաս Լամմենսը, ով նաև արգենտինական հայտնի «Ատլետիկո Սան Լորենսո դե Ալմարգո» ֆուտբոլային ակումբի նախագահն է, La Nacion պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հովանավորությունից հրաժարվելու որոշումը:

Ինչպես նշել է Լամմենսը` Ադրբեջանի դեսպանն իրենց ակումբին 4 միլիոնի առաջարկ էր արել` ակումբի մարզաշապիկին «էթնիկ հայեր գոյություն չունեն» արտահայտությունը գրելու համար: Արգենտինացու խոսքով՝ նման առաջարկից հրաժարվելու պատճառն իր աշխարհաքաղաքական դիրքորոշումն է:

«Մորեղբայրս հայ է եղել, և ես միշտ լսել եմ Հայոց ցեղասպանության մասին, միշտ հիացել եմ հայկական համայնքով»,- ընդգծել է արգենտինացին:

Միանգամից հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր են ցանկացել լուծել մեր արևելյան հարևան ոչխարաբույծները. նրանք հավանաբար մոռացել են իրենց 100-ամյա պետություն կոչվածի արհեստածին լինելու մասին: «Խեղճերը» հավանաբար այնքան են ինքնամոռաց տարվել հայատյացությամբ, որ մոռացել են, որ իրենց «պետության» անունն անգամ արհեստածին է, կրոնական ուղղվածությունը՝ թյուրիմացություն, իսկ այբուբենի մասին խոսելն անգամ զավեշտ է:

Հետաքրքիր է, թե ինչ աստիճանի կարող է հասնել պատմությունն աղավաղող մարդու արյունարբու բորենի տեսակի ճղճիմ հոգին: Ադրբեջանցիները բնականաբար բոլոր հայերից լավ ուսումնասիրել են հայ ժողովրդի անցած պատմական քառուղիները, նրա դերը մերձավորարևելյան գեոպոլիտիկ զարգացումները՝ սկսած անտիկ ժամանակներից: Հայ հին դիվանագիտական ձեռքբերումները նրանք վստահաբար ֆիքսել են, իսկ հայ տաղանդաշատ զորավարների փառապանծ հաղթանակները զգացել սեփական մաշկի վրա:

Չցանկանալով իջնել ադրբեջանցի անողնաշար ներկայացուցչի մակարդակին` ուղղակի նրանց կարելի է Քարահուջի հետ մոտիկից ծանոթացնել, հիշեցնել, թե ինչպես էին Հայկական լեռնաշխարհի բարձունքից մեր հայ նախնիները դեռևս 7000 տարի առաջ ուսումնասիրում աստղագիտություն:

Արմեն Հովասափյան-Facebook