Հայաստանի և Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությունները Ադրբեջանը մշտապես համաձայնեցնում է Թուրքիայի հետ, կարծում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նշենք, որ օրերս YerevanNews.am-ի հետ զրույցում Կոմանդոսն ասել էր. «Ադրբեջանը այս ամենն անում է լարվածություն ստեղծելու համար...սա պատերազմի շեմ չէ: Ամեն տեղ գոյություն ունեն սեփական օրենքները, և եթե մենք դիտարկենք պատերազմի օրենքների տեսանկյունից, պետք է հասկանանք, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում գոյություն ունեն պարտավորություններ...մեկը՝ մյուսի առջև, ինչ-որ բաների առջև:

Եթե մենք հիմա մի հրթիռ արձակենք, ապա Ադրբեջանի կեսը կվերանա, բայց բանը նրանում է, որ մեր ղեկավարությունը դրան չի գնա»: