Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը Յութուբի իր ալիքում տեղադրել է փաստաբան Օլիվիե Պարդոյի ելույթը, ով հրավիրվել էր ֆրանսիական լրատվականներից մեկի կողմից որպես հյուր:
Հիշեցնեմ, որ Պարդոն դատարանում պաշտպանելու է Ադրբեջանի շահերն ընդդեմ France 2 հեռուստաալիքի Cash investigation նախագծի:
Նախ` լրատվականը ևս մեկ անգամ հեռարձակեց դատական վեճի առիթ դարձած թողարկման ամենից "յուղոտ" կետերից մեկը (որպես հիշեցում), այնուհետև հաղորդավարը պրոֆեսիոնալ կերպով ցույց տվեց Ադրբեջանի շահերի պաշտպանի մերկությունը :)) Ինքը` փաստաբանը նույնպես "փայլատակեց" եվրոպացի հեռուստադիտողների առջև :)) Մեջբերեմ Ալիևին բռնապետ անվանելու դեմ Պարդոյի հակափաստարկներից մի քանիսը.
"Ադրբեջանը պատերազմող երկիր է" (չմոռացավ հիշատակել 20%-ի մասին)
"9 միլիոն ադրբեջանցիներից ԸՆԴԱՄԵՆԸ 6-ն են հետապնդվում"
"Ադրբեջանը նորանկախ է, ուստի նույնիսկ պրոգրես է արձանագրել ժողովրդավարացման հարցում"
Իսկ հիմա ուշադրություն... Լրագրողի մատնանշմանը Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներին, Օլիվիե Պարդոն պատասխանեց, թե "ԾԱՆՈԹ ՉԷ" դրանց :)))
Իզաբելլա Աբգարյան-Facebook
Մնում է հասկանալ, թե ինչու է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը իր ալիքում տեղադրել իրենց շահերի պաշտպանի խայտառակ լինելը :)))