Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Զագրեբի «Դինամոյին»:
Հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով: Մյունխենցիների կազմում հեթ - տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Գոլերը.
Դուգլաս Կոստա (13), Ռոբերտ Լևանդովսկի (21, 28, 55), Մարիո Գյոտցե (25):