«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իբրև քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»: Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան և դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը ևս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց և հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել են, որ նա աշխատանքից ազատված է:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում: Իսկ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է մի կնոջ վստահությունը չարաշահելով՝ նրա տանից գումար գողանալու մեջ: Դրանից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ նա փախել և ապաստանել է Ադրբեջանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: