Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը և նրա ընտանիքը՝ նրա կինն ու երեխան, ապաստան են ստացել ու մտադիր չեն որևէ այլ տեղ մեկնել:
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական կայքերից, այս մասին հաղորդել է իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն:
Նա ասել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ չի հաղորդում հայ ընտանիքի մասին՝ խուսափելու համար Հայաստանի ու այլ երկրների սադրանքներից: Մարտիրոսյանների ընտանիքի իրավիճակի մասին մտահոգվելու առիթ չկա: Նա պարբերաբար կապ է հաստատում նրա հետ:
Հաղորդվում է նաև, որ Վահան Մարտիրոսյանը չի թաքցնում, որ Ադրբեջանն իրեն դուր է գալիս ու երկիրը լքելու ծրագրեր չունի: