Ինչպես տեղեկացրել ենք, Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլն: YerevanNews.am-ի հետ խոսելով Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին քաղաքագետ Լևոն Շիրինյանը ասաց.

- Ես չեմ հավատում դրան, որովհետև իրենք խոսելու բան չունեն: Իմաստն ի՞նչն է հանդիպելու: Թող հանդիպեն, բայց...

Խնդիրն այսպես է. երբ մեր բանակը կնեղի նրանց, իրենք վազելով կգան կընկնեն Սերժ Սարգսյանի ոտքի տակ, ինչպես ժամանակին Ալիև հայրը ընկել էր մեր նախագահների ոտքի տակ, որովհետև բանակը խփում էր, այն էլ ոնց էր դաղում: Կարծում եմ դա ժամանակի հարց է: Տեսնում եք մեր բանակը ինչ հերոսական և ճշգրիտ քայլեր է անում: