Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի ունեցող կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: Նա հայտարարեց , որ Հանրային ծառայությունները կարգավորող ընկերությանը խորհրդատվական ծառայություն մատուցող «Դելոիդ ընդ տուշ» ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հետազոտության առաջին փուլի հաշվետվությունը։
Ըստ հաշվետվության, արդեն հստակ կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, և փոփոխության անհրաժեշտություն չկա։
«Միաժամանակ հարցը քննարկել ենք նախագահի հետ և որոշել, որ կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,- ասաց վարչապետը։