98-ամյա իտալուհի Ռոզան շահել է երկարատև դատական գործն ու իտալական կառավարությունից 1944 թվականին տեղի ունեցած բռնաբարության համար դրամական փոխհատուցման իրավունք կստանա։
euromag.ru-ի փոխանցմամբ տարեց կինը իր նկատմամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության վերաբերյալ դատական հայցը ներկայացրել է դեռևս 1992թ., երբ ինքը 75 տարեկան էր: Այժմ` 23 տարի անց նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցածի դիմաց։
Այժմ դատարանը հստակեցնում է փոխհատուցման ստույգ չափը։