Օրերս, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Թե ինչ ազդեցություն կունենա այս հանդիպումը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում YerevanNews.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Լևոն Շիրինյանից:
- Իրենց բլբլոցը շարունակվելու է... կարծո՞ւմ եք, որ նրանք ճնշում են գործադրելու և ադրբեջանցիք խելոք մնան... չի լինելու դա: Դա կարող է անել միայն մեր բանակը և մեր իշխանությունը: Ժողովրդին էլ պետք է ուղղորդել, որ հարցը կախված է միայն իրենցից: Առաջին հերթին, իհարկե, երբ նրանք կտեսնեն կազմակերպված, ուժեղ բանակ և Հայաստան, կօգնի: Թե չէ նրանք շարունակելու են... բոլորդ պետք է իմանաք, որ նրանցից ոչ ոք հարցի լուծումով շահագրգիռ չէ: Եթե հարցը լուծվում է, էլ միջամտելու առիթ չեն ունենում: Հարցը պետք է մնա, որ կոնֆլիկտը կառավարեն: Մեզ ձեռք է տալիս, որպեսզի որոշ խաղաղություն ապահովվի: Կարծում եմ այդտեղ հարց չի լուծվելու...
Այսպես ասած, «հարսանիք է, պետք է խնամիներից էլ նորմալ մարդիկ լինեն»... բայց հույս չպետք է դնել նրանց վրա:
Եթե հարցը լուծվի, ենթադրենք՝ օբյեկտիվ, արդար, Ռուսաստանին խառնակչության ու միջամտելու տեղ չի մնա: Նույնի համար տեղ չի մնա նաև ամերիկացիներին ու ֆրանսիացիներին: Այսինքն, եթե քո տանը ամենինչ կարգավորված է, հարևանը ի՞նչ կարող է անել: Պետք է մի հարց լինի, որ իրենց անընդհատ հետաքրքրի:
Կոնֆլիկտի կարգավորումը, կոնֆլիկտի կառավարում է նշանակում: Դա պետք է բացառվի, բայց նրանք դա չեն անի: Նրանք դա կանեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն մեր կողմից մեր շահերի պաշտպանություն մինչև արյան վերջին կաթիլը: Դա կբացառի մնացած բաները:
Ենթադրենք, որ նախագահը շարժվում է այդ ուղղությամբ... դեպի Հայաստան և նրա շահերի պաշտպանություն, ինչը որ հայտարարել է: