Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11.00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս «Հայաստանում տարեց մարդկանց կյանքը. սոցիալական, բարոյական և հոգեբանական խնդիրները, ինչ նախաձեռնություններ ու հնարավորություններ ունեն նրանք» թեմայով։

Ասուլիսի բանախոսներն են՝ հոգեբան Իրինա Ծատուրյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ինչպես նաև Ինտերնատ տան բնակիչներ 102- ամյա Անուշավան պապիկը և Նանուլի Կարախանյանը։

Բանախոսները կանդրադառնան ՀՀ-ում տարեց մարդկանց կյանքի որակին, ինչով են տարբերվում նրանք արտերկրում գտնվող տարեցներից , հոգեբանական և սոցիալական ինչ խնդիրներ ունեն նրանք։

Հասցե՝ Խանջյան 13/Ա