«Իրատես de facto» թերթը գրում է.

«Ասում են, թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան:

Ու քանի որ խոր անհայտություն ու անորոշություն է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»՝ պատգամավորից մինչև ընտրովի ու նշանակովի պաշտոններ:

Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որևէ բանի հասնել հնարավոր չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: