««Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի և ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ։ Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ «Թալգրիգը» հարկային և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով սնանկացել է։
«Ժողովուրդ»- ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանաjին մաքսատան ղեկավարությունը որոշել է հօգուտ աետբյուջեի ընկերությունից գանձել 1 մլն 499 հազար դրամ։ Բանն այն է, որ ընկերությունը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարագրել է ալյուրի լցման և փաթեթավորման մեքենա, որի մաքսային արժեքը կազմել է 7 մլն 495 հազար դրամ, իսկ ԱԱՀ-ն՝ 1 մլն 499 հազար դրամ։ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մեկ տարով ժամկետը լրացել է, և այժմ մաքսայինը ևս ավելացել է ընկերության պարտատերերի ցանկին»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Թալգրիգը» ևս սնանկացե՞լ է. «Ժողովուրդ»
Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ «Թալգրիգը» հարկային և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով սնանկացել է։