«Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։ Բարձրաստիճան սպաների հավաստիացմամբ՝ ՀՀ-ն այլևս չի պաշտպանվելու, այլ պարտադրելու է խաղաղություն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: